Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շվեդիան ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը

Շվեդիան ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը
01.02.2020 | 22:19

Շվեդիան ավարտին է հասցրել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանն անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը՝ ֆեյբուքում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։


«2020-ի հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ», - գրել է Նաղդալյանը։

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ